Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Howo մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Կորեայի ձորի հարևանությամբ՝ գազալցակայանի մոտ, կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ կոտրվել են գազատար խողովակները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։


