Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Նորմալ միջազգային պրակտիկա է, երբ տարբեր երկրների դատապարտյալներ պատժի հետագա կրման համար հանձնվում են տարբեր երկրների, այդպես անում է ՀՀ-ն, այդպես անում են ՀՀ-ի դեպքում, այսինքն՝ մենք նման դեպքեր ունենք: Ցանկացած որոշման մեջ կա որոշակի նպատակահարմարության էլեմենտ, թե ինչքանով են ՀՀ պետական ինստիտուտները նպատակահարմար համարում նման որոշումների կայացումը»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ ոչ մի երկրի ղեկավար ելույթ չի ունենում ասում, որ մեր բանակը կազմալուծված է. «Ես հիմա չեմ խոսում նույն բանակի մասին, ես խոսում եմ բոլորովին այլ բանակի մասին, եթե որևէ մեկը խնդիր ունի իմ ասածին հավատալ-չհավատալու, դրա համար ել մայիսի 28-ին ՀՀ-ում արվել է զորահանդես, որպեսզի մարդիկ տեսեն, թե ինչի մասին է խոսքը: Եթե որևէ որոշում կայացվում է օրենքով սահմանված ընթացակարգերով, որևէ այլ տարբերակ գոյություն ունենալ չի կարող»:


