Ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, կողմնորոշվեք՝ ինչ եք մտածում. վարչապետ Zarkerak - Ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, կողմնորոշվեք՝ ինչ եք մտածում. վարչապետ
Zarkerak Zarkerak - Ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, կողմնորոշվեք՝ ինչ եք մտածում. վարչապետ
Ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, կողմնորոշվեք՝ ինչ եք մտածում. վարչապետ

Ասում են՝ Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, կողմնորոշվեք՝ ինչ եք մտածում. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր առանձնահատուկ օր է մեր ընդդիմադիրների համար, որովհետև նրանք տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում են»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմության գերիների հետ կապված հարցին՝ վարչապետը նշեց. «Հերթական անգամ էմոցիոնալ խոսում են անազատության մեջ գտնվող անձանց համար, այս նիստի ընթացքում անընդհատ մի քանի անգամ քլնգում էին Կառավարությանը նրա համար, որ Կառավարությունն ուղղակի կամ անուղղակի միջոցներ է ձեռնարկել անազատության մեջ գտնվող անձնաց ՀՀ վերադարձնելու համար, հիմա եթե նրանք դա հասկանալով էին անում, ուրեմն այստեղ բարոյականության հետ կապված խնդիրներ կան, եթե չհասկանալով էին անում, էլի ճանաչել զիմաստություն և այլն: Այս մարդկանց որտեղ լսում ենք, ասում են, որ ես Ադրբեջանի մարդն եմ, Թուրքիայի մարդն եմ և այլն, այսօր եկել ինձ ասում են՝ մտավախություն չունեք, որ Ադրբեջանը ձեր դեմ շինծու բան կանի, հիմա կարող եք ի վերջո կողմնորոշվել՝ դուք ինչ եք մտածում: ՀՀ դիրքորոշումն այնպիսինն է, ինչպիսին արդեն երկար ժամանակ տեղական և միջազգային ամբիոններից արտահայտում ենք և ասում ենք, որ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որ րոպե առաջ վերադառնան ՀՀ»:

07 Հոկտեմբեր, 2026 18:50
Վեր