Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք. Փաշինյանը՝ Կարապետյանին Zarkerak - Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք. Փաշինյանը՝ Կարապետյանին
Zarkerak Zarkerak - Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք. Փաշինյանը՝ Կարապետյանին
Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք. Փաշինյանը՝ Կարապետյանին

Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք. Փաշինյանը՝ Կարապետյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ողջունում եմ ձեր վերադարձն ԱԺ դահլիճ, որովհտև ինչքան հասկացա մինչև հիմա նստած էիք, բայց այստեղ չէիք»,-ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Շաքիի դեպքին՝ Փաշինյանը նշեց. «ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի վճիռ, օրինական մտնի ուժի մեջ և բոլոր ընթացակարգերը պետք  է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Դիմելով Կարապետյանին՝ Փաշինյանն ասաց. «Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անկեդոտը, երբ մեկը հրապարակում շվցնում, ծափ է տալիս, մոտենում ասում են՝ ինչ ես անում, ասում է՝ կոկորդիլոսներին եմ քշում, ասում են՝ չկա կոկորդիլոս, ասում է՝ դե շվցնում, ծափ եմ տալիս, դրա համար էլ չկա: Այսինքն՝ ձեզ թվում է այդտեղ նստած ՀՀ-ում ռազմական դրություններ եք հայտարարում, ձեր հայտարարւթյուններից է պայմանավորված ՀՀ-ում օրենքն ու իրավական ընթացակարգերը գործում են, թե չէ, դուք լսել եք, որ քրեական գործ է հարուցված, որ կալանքը խափանման միջոց է օգտագործված: Եթե կդատապարտվի ազատազրկման, պատիժը կիրականացվի ՀՀ-ում օրենսդրությամբ սահմանված կարգով: Հիմա Ադրբեջանում չեն փառաբանում իրեն, իր նկատմամբ էլ է քրեական գործ հարուցված»:

07 Հոկտեմբեր, 2026 18:38
Վեր