Ողբերգական վթար «Honda» մոտոցիկլի ու «Nissan Pathfinder»-ի բախումից մոտոցիկլավարը մահացել է Zarkerak - Ողբերգական վթար «Honda» մոտոցիկլի ու «Nissan Pathfinder»-ի բախումից մոտոցիկլավարը մահացել է
Zarkerak Zarkerak - Ողբերգական վթար «Honda» մոտոցիկլի ու «Nissan Pathfinder»-ի բախումից մոտոցիկլավարը մահացել է
Ողբերգական վթար «Honda» մոտոցիկլի ու «Nissan Pathfinder»-ի բախումից մոտոցիկլավարը մահացել է

Ողբերգական վթար «Honda» մոտոցիկլի ու «Nissan Pathfinder»-ի բախումից մոտոցիկլավարը մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Բագրևանդ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում՝ «Pink Berry»-ի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Մ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան։

«Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել «Nissan Pathfinder»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը Հայաստանի ու Ուկրաինայի քաղաքացի է՝ ազգությամբ հայ»,-հայտնում է shamshyan.com-ը։

11 Հոկտեմբեր, 2026 23:42
Վեր