Նոյեմբերյանում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա վիրավnր Zarkerak - Նոյեմբերյանում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա վիրավnր
Zarkerak Zarkerak - Նոյեմբերյանում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա վիրավnր
Նոյեմբերյանում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա վիրավnր

Նոյեմբերյանում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա վիրավnր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում Տավուշի մարզի բնակիչ 76-ամյա Սեյրան Վ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 55-ամյա Սուսաննա Գ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրան տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

11 Հոկտեմբեր, 2026 18:05
Վեր