Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն Zarkerak - Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն
Zarkerak Zarkerak - Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն
Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն

Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օտտավայի նշանավոր «Fairmont Château Laurier» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։

Այս մասին հայտնել է Օտտավայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառման պաշտոնական մասը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Կանադայի պետական օրհներգերի կենդանի կատարումներով։

Ողջույնի խոսքով և շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը և ընդունելության պատվավոր հյուր, Կանադայի բնության հարցերով պետական քարտուղար Նատալի Պրովոն։

Իր ելույթում դեսպան Անահիտ Հարությունյանն անդրադարձել է Հայաստանի անկախության անցած 35 տարիների ձեռքբերումներին ու մարտահրավերներին՝ ընդգծելով երկրի դիմակայունության, զարգացման, անվտանգության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման և խաղաղության հաստատման կարևորությունը։

Անդրադառնալով հայ-կանադական հարաբերություններին՝ դեսպան Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Կանադային՝ որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր երկրի, ինչպես նաև կանադահայ համայնքին՝ երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Կանադան այսօր զարգացնում են առավել խոր և բովանդակալից գործընկերություն։

Անդրադառնալով Երևանում կայանալիք COP17 համաժողովին՝ դեսպան Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում հյուրընկալելու այս կարևոր միջազգային միջոցառումը։ Նա երախտագիտություն է հայտնել կանադացի գործընկերներին՝ Հայաստանի նախագահությանն աջակցելու և իրենց փորձով ու գիտելիքներով համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նպաստելու համար։

Շնորհավորելով Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ՝ Նատալի Պրովոն բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ Հայաստան կատարած այցի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նրա մասնակցության կարևորությունը։

Նատալի Պրովոն բարձր է գնահատել նաև COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի նախագահության կարևորությունը՝ հաստատելով իր մասնակցությունը Երևանում կայանալիք համաժողովին։ Նա ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնության պաշտպանության ուղղությամբ Հայաստանի և Կանադայի համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այս նպատակների իրագործումը պահանջում է համատեղ ջանքեր և հանձնառություն։

Ընդունելությանը ներկա են գտնվել Քվեբեկում Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, Կանադայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, կանադահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության ոլորտների գործիչներ։

11 Հոկտեմբեր, 2026 11:41
Վեր