Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանն էլ իր հերթին դադարեցնի հարվածները Ուկրանիայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Այս մասին Զելենսկին գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։
«Եվրոպայում պատերազմի իրական պատճառը միայն ու միայն Ռուսաստանն է։ Արդեն այսօր էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցումը հնարավոր է, սակայն Պուտինը չի ցանկանում անել դա։ Ուկրաինան պատրաստ կյլինի դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, եթե Ռուսաստանը դադարի հարվածներ հասցնել մեր էներգետիկ ենթակառուցվածքներին։
Նա ընդգծեց, որ դեէսկալացիայի ուղղությամբ յուրաքանչյուր քայլ պետք է փոխադարձ լինի և ուղեկցվի իրական երաշխիքներով։ Զելենսկին նաև հիշեցրել է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 1450 ավիառումբ է ուղարկել, 75 տարբեր տեսակի հրթիռներ և 1640 հարվածային ԱԹՍ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ էր արել դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների ուղղությամբ՝ շեշտելով, որ դրա հետևանքով խնդիրներ են առաջանում վառելիքի համաշխարհային մատակարարումների հետ կապված, ինչպես նաև բարձրանում են վառելիքի գները։

