Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ասիայի չեմպիոնների լիգայի էլիտայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի արևմտյան գոտու երկրորդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր «Ալ-Ահլին» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Վասլին»։
Էդուարդ Սպերցյանը հանդիպման մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 68-րդ րոպեին։
Տնատերերի կազմում Մալեյրոյի խփած գոլին հյուրերը պատասխանեցին Իբանյեսի, Տրինկաոյի և ալ Բուրաիկանի գոլերով։
Հավելենք, որ Ասիայի Չեմպիոնների լիգայի էլիտայի գործող ձևաչափի համաձայն՝ մրցաշարը բաժանված է երկու՝ Արևմտյան և Արևելյան գոտիների, որոնցից յուրաքանչյուրում պայքարում է 16-ական թիմ: Ավանդական խմբային փուլի փոխարեն գործում է լիգայի միասնական փուլ, որտեղ ամեն ակումբ անցկացնում է 8 հանդիպում տարբեր մրցակիցների հետ (4-ը՝ տանը, 4-ը՝ դրսում): Այս փուլի արդյունքներով յուրաքանչյուր գոտու լավագույն 8 թիմերը (16-ից 8-ը) ուղղակիորեն դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (փլեյ-օֆֆ փուլ):

