Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չորս խաղաղ բնակիչ է զոհվել Լուգանսկի ժողովրդավարական Հանրապետությունում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով: Եվս երկուս մարդ վիրավորում է ստացել։
Այս մասին սոցցանցերում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Ըստ աղբյուրների՝ ավտոբուսը հերթափոխից հետո տեղափոխելիս է եղել նավթի գործարանի աշխատակիցներին։ Տուժել են նաև 2 այլ տրանսպորտային միջոց՝ թեթև մարդատար մեքենաներ:


