Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանը սպասում է ամանորի հրաշքին։ Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։
«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։
Դեկտեմբերի 12-ին` ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։
Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին։
Մասնակցիր հեքիաթին, Լուսավորիր հրաշքը»,- նշում են քաղաքապետարանից։


