Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խորհրդարանում ասում են՝ «ալիևյան խաղաղություն»։ Ես որ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ, ո՞ւմ հետ եմ ստորագրելու։ Ուրուգվայի նախագահի հե՞տ եմ ստորագրելու»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության համաձայնագրի շուրջ բարձրացվող աղմուկի մասին:
«Ադրբեջանի հետ է խաղաղության համաձայնագիրը, ու՞մ հետ ենք համաձայնագիրը կնքելու. ուրեմն Ադրբեջանի նախագահի հետ եմ ստորագրելու՝ Ալիևի հետ:
Խաղաղության համաձայնագիրը 50%-ով «ալիևյան է», 50%-ով՝ հայկական, «փաշինյանական»»,- ասել է վարչապետն ու հավելել, որ Հայաստանին պետք է խաղաղություն:


