Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է, այլ երաշխավոր չկա»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ անվտանգության երաշխավորների բացակայության մասին հարցին:
«Մենք միշտ էլ ունեցել ենք երաշխավորներ՝ 2022-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն էր՝ ՀԱՊԿ-ը, դրանից առաջ էլ ենք ունեցել երաշխավորներ՝ սկսած Սան-Ստեֆանոյի պայմանագրից: Միշտ ունեցել ենք երաշխավորներ, բայց դրանք միշտ ավարտվել են աղետով:
Եթե չկա խաղաղություն, ուրեմն չկա երաշխավոր:
Մեր անվտանգության երաշխավորը ՀԴՄ-ն է, որովհետև մեզ պետք են ամուր բանակ և կայուն ինստիտուտներ: Բայց անկախ այս ամենից, անվտանգության միակ երաշխավորը խաղաղությունն է, եթե չկա խաղաղություն, չկան երաշխավորներ»,- եզրափակել է վարչապետը:


