Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում անցկացված ITF W15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը նվաճեց ոսկե մեդալ՝ եզրափակիչում 2։1 (6:3, 4:6, 6:1) հաշվով հաղթելով Գերմանիան ներկայացնող Աննա Պետկովիչին։
Ամիրաղյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից ու տանելով 4 հաղթանակ, առանց որևէ սեթ պարտվելու, հասել էր եզրափակիչ։
Նախորդ անգամ Անի Ամիրաղյանը ITF-ի մրցաշարերի մենախաղում հաղթող էր դարձել 14 տարի առաջ։

