Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այո, բացառում եմ»:
Այսպես է Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցին, թե բացառո՞ւմ է, որ Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու դեպքում Ադրբեջանն այլևս որևէ նախապայման առաջ չի բերի Խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
«Ես էս հարցի մեջ դնում եմ իմ քաղաքական, մարդկային, բարոյական ողջ կապիտալը, և ես դրա պատասխանատվությունը ստանձնում եմ»,-հավելել է վարչապետը:


