Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից Zarkerak - Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից
Zarkerak Zarkerak - Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից
Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

Ստամոքսի հսկա ուռուցքի բարդ վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից իրականացվել է հերթական բարդ վիրահատությունը. հեռացվել է ստամոքսի հսկա ուռուցք, որը տարածված էր որովայնի վերին հարկում: Պացիենտի նախավիրահատական հետազոտություններից և նախապատրաստությունից հետո, վիրաբույժների թիմը (պրոֆ. Ս. Ստեփանյան, Հ.Սաֆարյան, Վ. Մանվելյան) իրականացրել է վիրահատություն ընդհանուր անզգայացման տակ (անեսթեզիոլոգ Ա. Ղազարյան): Վիրահատության ժամանակ ռևիզիայով պարզվել է, որ ստամոքսի ուռուցքը սերտ կպած էր փայծաղին, ընդգրկել էր ենթաստամոքսային գեղձի պոչի շրջանը և փայծաղի անոթները:

Ուռուցքի հեռացման համար կատարվել է ստամոքսի պատի ծավալուն մասնահատում, ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, փայծաղի հեռացում, խոլեցիստէկտոմիա: Նշված հյուսվածքները հեռացվել են մեկ բլոկով: Հեռացված մակրոպրեպարատի չափերն էին 35սմх25սմх15սմ:

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, քաղաքացին դուրս է գրվել լավացմամբ: Մեր համալսարանական կլինիկայի բժիշկների ևս մեկ դժվարին աշխատանք պսակվեց հաջողությամբ:

04 Ապրիլ, 2022 14:57
Վեր