Այսօր սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է Zarkerak - Այսօր սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է
Zarkerak Zarkerak - Այսօր սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է
Այսօր սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգիչ Հայկոյի ծննդյան օրն է

Այսօր երգիչ ու կոմպոզիտոր Հայկոյի ծննդյան օրն է։

Հայկ Հակոբյանը ծնվել է 1973-ի օգոստոս 25-ին՝ Երևանում։ 1987-ին ավարտել է Երևանի Տ․ Չուխաջյանի անվ․ երաժշտ․ դպրոցը՝ ընդունվելով Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտ․ ուսումնարան։ 1999-ին ավարտել է Կոնսերվատորիան։

1996-ին մոսկովյան փառատոնի հաղթող է դարձել, 1997-ին՝ նյույորքյան «Big Apple» փառատոնում է առաջին տեղը զբաղեցրել։ 1998-ին,1999-ին, 2002-ին, 2003-ին և 2006-ին հայաստանի լավագույն երգիչ է ճանաչվել, 2003-ին նրա տեսասկավառակը լավագույնն է ճանաչվել։

Հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում։ Առաջին անգամ ԱՄՆ-ում մենահամերգ է տվել 2003-ին։ 2006-ին արժանացել է Հայաստանյան վաստակավոր արտիստի կոչման, իսկ 2007-ին մեր երկիրը ներկայացրել է եվրատեսիլյան բեմում՝ ութերորդ տեղը զբաղեցնելով։

Որպես կոմպոզիտոր՝ գրել է տասնյակ հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր և երգերի երաժշտություններ։ 2007-ին, 2010-ին, 2011-ին ճանաչվել է Հայաստանի լավագույն կոմպոզիտոր։ 2011-ին ճանաչվել է նաև տասնամյակի երգիչ։

25 Օգոստոս, 2022 16:48
Վեր