Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀՀ մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված․ ինչպես խուսափել ոջիլից ու ինչպես պետք է այն բուժել. մասնագետը՝ ոջլոտության կանխարգելման մասին Zarkerak - Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀՀ մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված․ ինչպես խուսափել ոջիլից ու ինչպես պետք է այն բուժել. մասնագետը՝ ոջլոտության կանխարգելման մասին
Zarkerak Zarkerak - Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀՀ մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված․ ինչպես խուսափել ոջիլից ու ինչպես պետք է այն բուժել. մասնագետը՝ ոջլոտության կանխարգելման մասին
Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀՀ մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված․ ինչպես խուսափել ոջիլից ու ինչպես պետք է այն բուժել. մասնագետը՝ ոջլոտության կանխարգելման մասին

Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀՀ մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված․ ինչպես խուսափել ոջիլից ու ինչպես պետք է այն բուժել. մասնագետը՝ ոջլոտության կանխարգելման մասին

Մանկապարտեզներում և նախակրթարաններում ոջիլ է տարածված: Այս մասին Zarkerak.am-ը տեղեկացել էր իր օգտատերերից։ Նրանց խոսքով, այն բավական տարածված է:

Հասկանալու համար ինչեր են դրանք և ինչպես են տարածվում, Zarkerak.am-ը զրուցել է ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ Վաչագան Բաղդասարյանի հետ: Բժշկի խոսքով, ոջիլների շուրջ 150 տեսակ գոյություն ունի, որոնցից առավել հաճախ հանդիպում են 3-ը՝ գլխի, հագուստի և ցայլքի ոջիլները:

Գլխի ոջիլներ

Գլխի ոջիլն ապրում է մոտ 4 շաբաթ: Դրանք մոխրագույն են և 2-4 մմ են: Ապրում են գլխի մազածածկ հատվածի վրա: Ոջիլի ձվերին անվանում են անիծ և դրանք 1 մմ-ից էլ փոքր են ու ծածկված են հատուկ նյութով, որով և կպչում են մազերին:

Ոջիլները սնվում են, ապրում են մաշկից արյուն վերցնելով: Նրանք արյան հաշվին են ապրում և այս դեպքում երբ խայթում են մաշկը, առաջանում է քոր և հիվանդն ուզի-չուզի քորում է, որի հետևանքով կարող է առաջանալ երկրորդային ինֆեկցիա, թարախային բորբոքումներ և այլն:  

Հագուստի ոջիլներ

Հագուստի ոջիլը երկար է ապրում՝ 2 ամիս և ավելի: Դրանք ավելի մեծ են և ապրում են սպիտակեղենի, շորերի վրա, և հայտնվելով մաշկի վրա խայթում ու առաջացնում են ուժեղ քոր: Քորի արդյունքում կարող են առաջանալ քերծվածքներ, կարող է մաշկի վրա սկսվել թարախային բորբոքումներ:

Ցայլքի ոջիլ

 

Ցայլքի ոջիլն ավելի փոքր է՝ 1-1,5 մմ, ապրում են ցայլքի շրջանում, շեքի, փոշտի, հետանցքի, թևատակային փոսերի, մորուքի, արտևանունքների շրջանում: Այսինքն, մարմնի մազածածկ շրջանում և դրա պատճառով էլ մազոտ մարդկանց մոտ կարող են տարածվել ամբողջ մաշկային ծածկույթով։ Այս տեսակի խայթոցից էլ, ինչպես նախորդ տեսակների դեպքում, առաջանում է քոր, քերծվածքներ և կարող է ինֆեկցվել ու թարախային բորբոքումներ առաջացնել:

Ցայլքի ոջիլը տարածվում է սեռական հարաբերության ժամանակ, նույն անկողնում քնելու դեպքում, կամ կեղտոտ սպիտակեղենից: 2-3 ամիս են ապրում, բայց քանի որ ձվերը մի քանի շաբաթում զարգանում են, հիվանդությունը կարող է երկար շարունակվել:

Դրանք շատ զգայուն են ջերմության նկատմամբ. եթե 30-ից ավել է ջերմաստիճանը, նրանց կենսագործունեությունը թուլանում է և կարող են սատկել: Իսկ մինչև 20 աստիճան՝  օրինակ 7,8,10 աստիճանի դեպքում նրանց կենսունակությունը նույնպես նվազում է և նրանք չեն կարողանում բազմանալ:

Ամենավտանգավորն այն է, որ այս տեսակի ոջիլները կարող են տարածել բծավոր տիֆը և տարբեր հարուցիչներ կարող են փոխանցել: Այսինքն, խայթում են հիվանդ մարդու արյունը, հետո գնում են առողջ մարդու արյան մեջ տարածում  տարբեր հիվանդություններ:

Վաչագան Բաղդասարյանը շեշտում է, նշված երեք տեսակի ոջիլներն էլ մակաբույծ են ու արյունածուծ են, առանց արյունի նրանք չեն ապրում: Ինչ վերաբերում է հնարավոր բարդություններին, ապա Բաղդասարյանը թվարկում է՝

«Կարող են մաշկի վրա առաջանալ թարախակույտեր, դիտվում է քնի խանգարում, գլխացավեր, նյարդային լարվածություն, դյուրագրգռություն և այլն»,- ասում է նա ու հավելում, որ եթե կան այդպիսի կասկածներ, ապա պետք է դիմեն դերմատոլոգին, որովհետև ինքնաբուժությունը սխալ է, բայց պրոֆլակտիկան շատ կարևոր է:

Մանկաբուժի խոսքով, պետք է զգույշ լինել և խուսափել կասկածելի, հիգենիայի կանոնները չպահպանող մարդկանց հետ շփումից, կոնտակտից:

Բուժում

Մասնագետն առանձնացնում է բուժման 3 ուղղություն՝ մեխանիկական, քիմիական և ժողովրդական:

«Մեխանիկական հեռացման ժամանակ գլխի ոջիլի դեպքում տղաների մազերը հաճախ սափրում են, իսկ աղջիկների դեպքում հնարավորինս կարճ են կտրում, որպեսզի մշակելը հեշտ լինի: Այս դեպքում հատուկ սանրերով կարելի է մաքրել, այդ սանրերի ատամիկները խիտ են, որ կարողանան մազերի վրա հոսելով ոջիլները հավաքել իրենց ատամիկների վրա»,- ասում է նա ու շեշտում, որ պետք է մեխանիկական մաքրման ժամանակ ամբողջ մարմինը ծածկել, որ ընկած ոջիլները չհայտնվեն մարմնի այլ հատվածներում: Մեխանիկական հեռացումը պետք է նաև վառ լույսի տակ իրականացնել, որպեսզի հնարավոր բոլոր ոջիլները հեռացվեն:

Երկրորդ հեռացման եղանակը՝ քիմիական միջոցներով է իրականացվում՝ դեղամիջոցներով:  

«Բենզիլբենզոատ, պերմետրին, ֆենոտրին: Այս միջոցները կարելի է դեղատներից ձեռք բերել: Ի դեպ, ասեմ, որ եթե ոջլակիրը հղի է կամ կերակրող մայր, ապա թույլատրվում է միայն պերմետրինը, որովհետև այն քիչ թունավոր դեղ է: Կա ավելի ուժեղ ազդեցություն ունեցող՝ դա պեդիլինն, որը թափանցում է անիծների՝ կեղևով պատված նյութով մազերին ամրացված ձվերի կեղևից ներս ու սատկացնում դեռ չհասունացած ձվին»,- ասում է Վաչագան Բաղդասարյանը:

Անդրադառնալով ժողովրդական բուժման եղանակին, մասնագետը նշում է, որ դրանք ևս բավական արդյունավետ են.

«Օճառի լուծույթ, քացախաթթու, կիտրոնի թթու, նարնջի հյութ, կերոսին և թեյի ծառի յուղ: Թեյի ծառի յուղի հոտից այդ ոջիլները փախչում են, դրա համար խորհուդ է տրվում ոջիլ ունեցողների ականջների հետևում քսել թեյի ծառի յուղ, մենթոլ, էֆկալիպտ. դրանց եթերային յուղերն ազդում են ոջիլների վրա»,- նշում է նա:

Հարցին ի պատասխան, թե արդյոք որպես կանխարգելիչ մեթոդ կարելի է օգտագործել վերը նշված ժողովրդական բուժման միջոցները, մանկաբույժը նշում  է՝  ոչ ։ Ըստ նրա, որպես կանխարգելիչ միջոց, եթե կա կասկած կամ ինչ-որ մեկի մոտ հայտնաբերվել է, ապա ծնողները պետք է շաբաթը 1-2 անգամ ստուգեն երեխայի մազերը:

«Մանկապարտեզում հիմնական վտանգը գլխի ոջիլն է ներկայացնում, դրա համար նման հաստատություններում պետք է անպայման պահպանեն սանիտարական նորմերը: Եթե կասկածելի մարդիկ կան, ապա պետք է աշխատել կոնտակտը, կպումը բացառել և օգտագործել միայն սեփական իրերը»,- շեշտում է նա ու առանձնացնում մի շատ տարածված խնդիր՝ ուրիշի իրերի օգտագործումը:

«Երբեմն լինում է, որ այլ  օգտագործած շորեր են ստանում և դա հագցնում են իրենց բալիկին, սակայն պետք է միայն սեփական իրերն օգտագործել, իսկ եթե շատ են ցանկանում օգտագործել նվիրած հագուստը, ապա պետք է կես ժամ կամ մեկ ժամ 100 աստիճան ջերմաստիճան ունեցող ջրում եռացնել, նոր օգտագործել»,- նշում է Վաչագան Բաղդասարյանը:

Նրա խոսքով, ցանկացած հիվանդության ժամանակ կա մեկ կանոն՝ պետք է հաճախակի լվանալ հագուստը․

«Մեր ծնողները հատկապես չեն սիրում, չգիտեն երևի, երբ նոր շոր են գնում, շուկայից, մոլից և այլ տեղից ու դա անմիջապես հագցնում են, դա անթույլատրելի է: Հատկապես մաշկի վրա կպնող շորերը պետք է անպայման լվանալ, որովհետև, միգուցե ինչ-որ մեկը ձեռք է տվել դրան և այդ հագուստի ոջիլը կարող է անցնել երեխային: Ցանկալի կլինի նաև, եթե կա կասկած, ապա օգտագործեն հատուկ շամպուններ ու լասիոններ, որպեսզի երեխային պրոֆիլակտիկ լողացնեն դրանցով և ընկճեն հնարավոր ոջիլի զարգացումն ու փոխանցումը»,- ընդգծում է բժիշկն ու հորդորում չմոռանալ՝ մշտապես երեխայի հագուստները լվանալ եռման ջրով ու տաք արդուկով արդուկել:

Արաքսյա Փաշոյան

29 Օգոստոս, 2022 19:36
Վեր