ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն. Արթուր Հովհաննիսյան Zarkerak - ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն. Արթուր Հովհաննիսյան
Zarkerak Zarkerak - ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն. Արթուր Հովհաննիսյան
ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն. Արթուր Հովհաննիսյան

ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն. Արթուր Հովհաննիսյան

«Հայաստանի Հանրապետությունն իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ 2-ամսյա  դիտորդական առաքելությունից հետո կարողացել է պայմանավորվել Եվրամիության գործընկերների հետ, որպեսզի դիտորդական առաքելությունը երկարացվի և սա բխում է բացառապես ՀՀ-ի շահերից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն իր բոլոր գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ է. «Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, և՛ արևմտյան մեր գործընկերների հետ, և՛ Իրանի մեր գործընկերների հետ, և այս համատեքստում մենք ելնում ենք ՀՀ-ի շահերից: Հայաստանի իշխանությունը ելնում է ՀՀ-ի պետական շահերից: ԵՄ-ի ուղարկած առաքելությունը քաղաքացիական է, այն որևէ մեկի դեմ ուղղված չէ, այն իրականացնելու է բացառապես դիտորդական առաքելություն, արձանագրելու է այն խնդիրները, այն իրավիճակը, որը կա Հայաստանի սահմաններին»:

13 Փետրվար, 2023 14:33
Վեր