ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում իրականացվում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ:
Ակնաբույժ Ագաթա Սնխչյանը նշում է, որ վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ․ «Հայաստանի հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,-նշում է համալսարանական մասնագետը:
Նշենք, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով:
Ահարոն Գաբրիելյանի ղեկավարությամբ, Ակնաբուժության կլինիկան մասնագիտացած է ակնաբուժական տարբեր խնդիրների բուժման գործում:
Հարգելի՛ քաղաքացիներ, տեսողության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 301 000, ներքին` 396 հեռախոսահամարով կամ այցելել Աբովյան 60/1, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: