Վիկտոր Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին Zarkerak - Վիկտոր Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին
Zarkerak Zarkerak - Վիկտոր Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին
Վիկտոր Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Վիկտոր Օրբանը Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին

Կիևում Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է Վիկտոր Օրբանին։ Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Հունգարիայի վարչապետի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների սկզբունքային հարցերը՝ առևտուր, սահմանային համագործակցություն, ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր։

«Ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի ուղղությամբ մեր երկխոսության բովանդակությունը կարող է հիմք դառնալ երկու պետությունների միջև ապագա երկկողմ փաստաթղթի համար, որը կկարգավորի հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է Զելենսկին:

Օրբանն իր հերթին նշել է, որ հանդիպման ժամանակ Զելենսկուն առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցությունների համար մտածել հրադադարի մասին։

«Ես պարոն նախագահին խնդրեցի մտածել այդ մասին, դադարեցնել կրակը, հետո սկսել ու շարունակել բանակցությունները։ Չէ՞ որ հրադադարը կարող էր ապահովել այդ բանակցությունների տեմպի արագացումը»,- նշել է Հունգարիայի վարչապետը:

02 Հուլիս, 2024 17:00
Վեր