SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ Zarkerak - SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ
Zarkerak Zarkerak - SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը:

«Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ անց արբանյակները, բաժանվելով կրիչի երկրորդ աստիճանից, մտել են ուղեծիր։

2019 թվականի մայիսից SpaceX-ը՝ Starlink նախագծի շրջանակներում, արձակել է ավելի քան 7,3 հազար նման արբանյակ։ Դրանցից մի քանիսը ձախողվել կամ հեռացել են ուղեծրից: Ավելի քան 6,7 հազար սարք գտնվում է ուղեծրում՝ աշխատանքային վիճակում։

24 Նոյեմբեր, 2024 23:51
Վեր