Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության X-ի միկրոբլոգից տեղեկանում ենք՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունում է ֆրանսիացի նոր կուրսանտի, որը լիարժեք կերպով կներառվի ուսումնական գործընթացում:
«Նա իր հայ կուրսընկերների հետ կկիսի իր առօրյան և ուսումը: Այս փոխանակումների շնորհիվ մեր բանակների միջև համագործակցությունն ստանում է երկարաժամկետ բնույթ»,- ասված էգրառման մեջ: