Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր Zarkerak - Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր
Zarkerak Zarkerak - Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր
Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր

Բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ կա զոհ և վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

16 Փետրվար, 2025 18:01
Վեր