Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած Zarkerak - Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Zarkerak Zarkerak - Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

24 Մարտ, 2026 20:50
Վեր