Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ) Zarkerak - Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)
Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)

Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա. Նիկոլ Փաշինյանը բարկացավ (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Անթույլատրելի է, որ կարող է քրեական գործ հարուցվի  դրվի դարակում ու մեկ էլ այդ քրեական գործի մասին հիշենք 5, 6, 10 տարի հետո,  Քննչական կոմիտեի դեպքում էլ դրա նման կամ  նմանվող իրադրություններ ունենք և պետք է բացառենք սա»,-կառավարության նիստում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Շատ հակված ենք , որ հակակոռուպցիոն շատ ուժեղ վերահսկողություն իրականացվի նաև կառավարության, պետական մարմինների ընթացիկ գործունեության  հետ կապված: Ազդակներ ենք ստանում, որ քրեական գործերով ոչ մի բան տեղի չի ունենում, բայց դրանով նախագծերի իրականացումն է խոչընդոտվում. 1, 2, 3 ոչ մի ռեակցիա չեմ տալիս համարելով, որ եթե կա փաստ պետք  քննվի, բայց հետո տեսնում ես՝ գործը 1, 2,3 տարի քննվում է  ու տեղի չի ունենում,  ի վերջո, ե՞րբ պետք է տեղի ուեննա: Ինչքա՞ն կարելի է  քրեական գործ հարուցել  ու այդպես հարուցած մնա,  կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգն ապահովի, գործը գնա դատարան և  պսակվի մեղադրական դատավճռով»,- նշեց Փաշինյանը բայց և փաստեց, որ սխալ է միշտ առաջներդվել կանխավարկածով, որ եթե գործը գնում է դատարան պետք է դատավճիռը մեղադրական լինի. 

«Կանխավարկած է, որ եթե գնաց դատարան պետք է պարտադիր մեղադրական դատավճռով պսակվի, այդպիսի ավանդույթներ են եղել, որ եթե գործը դատախազոությունից դուրս է եկել, պետք է մեղադրական դատավճիռ լինի»,- նշեց նա:  

20 Մարտ, 2025 11:26
Վեր