Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 13-ին՝ ժամը 09:00-18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հակոբյան, Կամոյի, Զորավար Անդրանիկի, Սայաթ-Նովայի, Մելիքյան, Այվազովսկու, Լագեր, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, Սպիտակ քաղաքի Սովխոզային և Քըրք Քըրքորյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-16:00-ը՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 20-րդ փողոցի թիվ 2, 7-րդ փողոցի թիվ 1/1, 24-րդ փողոցի թիվ 1-ից 19 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։