2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել, որ դա ավելի շուտ չեմ արել. Փաշինյան Zarkerak - 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել, որ դա ավելի շուտ չեմ արել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել, որ դա ավելի շուտ չեմ արել. Փաշինյան
2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել, որ դա ավելի շուտ չեմ արել. Փաշինյան

2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել, որ դա ավելի շուտ չեմ արել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ տարածված խոսույթ է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության ոչ օբյեկտիվ հատվածն է»,- հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ վարչապետը նշեց. «2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցան հայտնի իրադարձությունները, որի համատեքստում մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, որովհետև առաջացել էր այն իրադրությունը, որ առաջացնում էր կոնկրետ պարտավորություն ՀԱՊԿ-ի համար ՀՀ-ի նկատմամբ: Նախորդող շրջանում, երբ մենք ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ կիսվել էինք մեր մտահոգություններով, որ կարող է լինել հարձակում՝ ընդդեմ ՀՀ-ի, մենք ՀԱՊԿ-ի գործընկերներից ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի համար: Երբ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մենք պաշտոնապես դիմեցինք, այնտեղից շատ անսպասելի արձագանք ստացանք, էությունն այն էր, որ այդտեղ սահմանը պարզ չի, և այդ ժամանակ մեզ մոտ հարց ծագեց, բա էն կարմիր գիծը, որի վերաբերյալ մեզ տրվել էին հավաստիացումներ՝ որտեղով է անցնում:  ՀԱՊԿ-ի հետ կապված մեր խնդիրն առաջացել է այստեղից: Մենք ասել ենք՝ կարող եք ցույց տալ կարմիր գիծը որտեղով է անցնում, մինչև հիմա այդ կարմիր գծերը մեզ ցույց չի տրվել: Մեր առաջին ռեակցիան այն էր՝ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը չե՞ն ճանաչում, ու հաջորդը հետևյալն էր, իսկ մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, թե՝ ոչ: Այստեղ է, որ եկավ գիտակցումը, որ մենք չենք կարող ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչել առանց ճանաչելու մեր հարևանների տարածքային ամբողջականությունը: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես՝ որպես ՀՀ վարչապետ, ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը և ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել և իրադրության սխալ գնահատականի հետևանքով է, որ դա ավելի շուտ չեմ արել»:

Խոսելով ԼՂ հարցի մասին՝ Փաշինյանը նշեց. «Իմ վարչապետ դառնալու պահից Հայաստանն այնքան ներքաշված է եղել պրոցեսի մեջ, որ ըստ էության այդ իրադրությունից դուրս գալու որևէ տարբերակ չկար, մանավանդ այն պայմաններում, երբ 2018 թվականի ապրիլին վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն արել էր իր հայտնի հայտարարությունը, որ բանակցությունների գործընթացը լավատեսություն չի ներշնչում, կանգնած է և այլևս չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատերազմով հարցը լուծելու բանաձևից»:

16 Հուլիս, 2025 16:11
Վեր