Որքան կբարձրանան թոշակները 2026 թվականի հունվարի 1-ից. Թորոսյան Zarkerak - Որքան կբարձրանան թոշակները 2026 թվականի հունվարի 1-ից. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Որքան կբարձրանան թոշակները 2026 թվականի հունվարի 1-ից. Թորոսյան
Որքան կբարձրանան թոշակները 2026 թվականի հունվարի 1-ից. Թորոսյան

Որքան կբարձրանան թոշակները 2026 թվականի հունվարի 1-ից. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը մոտավորապես միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3000-3500 դրամի սահմաններում»,-ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ միջին հետվճարը 12 տոկոսի պայմաններում մոտ 4000 դրամ էր. «Քաղաքացիները կարող են կրկին ինքնուրույն՝ կատարելով անկանխիկ առևտուր, բարձրացնել իրենց կենսաթոշակներն ու նպաստները: Մենք այս նորարարական գործիքները պետք է ավելի համարձակ և ակտիվ կիրառենք, որպեսզի միանգամից մի քանի նպատակի հասնենք: Սա շատ կարևոր ձեռքբերում է  լինելու մեր պետության համար: Կոչ եմ անում իրականացնել անկանխիկ առևտուր»:

01 Հոկտեմբեր, 2025 19:20
Վեր