Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունն ընդունել է «Գույքը հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ «Գետափ գյուղի աշունը» (հեղինակ՝ Առաքել Առաքելյան, ստեղծման ժամանակը՝ 1960-1970-ական թթ., չափերը՝ 70x96 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) և «Աշտարակի հին կամուրջը» (հեղինակ՝ Սիրանուշ Գևորգյան, ստեղծման ժամանակը՝ 1959-1960 թթ., չափերը՝ 83x124 սմ, կտավ՝ յուղաներկ, գեղանկարչական) գեղանկարները հետ վերցնել Ազգային ժողովի աշխատակազմից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի ազգային պատկերասրահին:
Որոշման ընդունումը պայմանավորված է գեղանկարները սխալ պայմաններում պահելու և դրա արդյունքում վնասվելու և նրանց հետագա պահպանումը և օգտագործումը ապահովելու հանգամանքով:


