Արտառոց դեպք Երևանում․ հղի կինը ոստիկաններին հայտնել է, որ, որ իր մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար ԱՄՆ դոլար Zarkerak - Արտառոց դեպք Երևանում․ հղի կինը ոստիկաններին հայտնել է, որ, որ իր մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար ԱՄՆ դոլար
Zarkerak Zarkerak - Արտառոց դեպք Երևանում․ հղի կինը ոստիկաններին հայտնել է, որ, որ իր մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար ԱՄՆ դոլար
Արտառոց դեպք Երևանում․ հղի կինը ոստիկաններին հայտնել է, որ, որ իր մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար ԱՄՆ դոլար

Արտառոց դեպք Երևանում․ հղի կինը ոստիկաններին հայտնել է, որ, որ իր մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար ԱՄՆ դոլար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, 37 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն ՀՀ դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը առձեռն տվել է 200 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շորթում կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով եղբայրը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ մորը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

07 Փետրվար, 2026 18:29
Վեր