Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի. Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին Zarkerak - Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի. Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին
Zarkerak Zarkerak - Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի. Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին
Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի. Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին

Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի. Փաշինյանը՝ թոշակների բարձրացման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր տատիկներն ու պապիկները մեզ շատ են սիրում, բայց մենք իրենց ավելի շատ ենք սիրում», - այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ  թոշակների բարձրացման թեմայով քննարկմանը, երբ Թորոսյանն արձագանքեց, որ անկանխիկ գնումներ կատարելով հետվճար ստանալու համակարգում ավելի շատ կենսաթոշակառուների ներգրավմանը: 

Թորոսյանը նշեց, որ հունվարին ունեցել ենք 415 հազար շահառու և այդ թիվը միտում ունի աճելու, մինչդեռ  2022-ի հուլիսին ընդամենը 16 հազար քաղաքացի է օգտվել: 

«Մարզային այցելությունների ընթացքում անձամբ հանդիպեցինք  թոշակառուների, որ ասում էին՝ էդ ինչ է, մենք ձևը չգիտենք, բայց իրականում ոչ մի բարդ բան չկա, մեկ է էլի համբերատար և ակտիվ  պետք է շարունակենք,  քանի դեռ այդ թիվը 100 տոկոսի չի հասել, բայց այդ թիվը ֆանտաստիկ է »,- ասաց Փաշինյանը: 

Ըստ նախարարի այժմ հետվճարի միջին չափը 7000  դրամ է,  բայց ապրիլի 1-ից թոշակի բարձրացման դեպքում այն դառնալու է միջինում 8700 դրամ, թեև մինչև 10000 դրամի հնարավոր է հասցնել:

Ըստ նրա,  ապրիլի 1-ից  միջին թոշակը կլինի  սպառողական զամբյուղի 110-120 տոկոսը կկազմի,  իսկ նվազագույն թոշակը մոտ 13 հազար դրամով ավելի է  նվազագույն սպառողական զամբյուղից. «Մենք ասում էինք՝ սոված թոշակառու չպետք է լինի»,-հավելեց Փաշինյանը: 

 

03 Մարտ, 2026 13:57
Վեր