Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Zarkerak - Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ
Zarkerak Zarkerak - Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ
Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ

Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վանիկ Օհանյանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող խմբակցությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 64-ը:

Քվեարկության համաձայն՝ Վանիկ Օհանյանի թեկնածությանը կողմ էր 64 պատգամավոր, դեմ՝ 0:

«Որոշումն ընդունվել է, հաջողություն ենք մաղթում ձեզ, պարո՛ն Օհանյան, այս կարևոր պաշտոնում»,- Օհանյանին դիմելով՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահը Հռիփսիմե Հունանյանն էր: Տարեսկզբին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես ինքնաբացարկ էր հայտնել՝ տեղեկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի ընդգրկվելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում։

04 Մարտ, 2026 14:28
Վեր