Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 6-ին հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել ԱԱԾ շենքը։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


