Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու Zarkerak - Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու
Zarkerak Zarkerak - Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի «Բելաջարի» կայարանից։ Այնուհետև գնացքը «Բյոյուկ-Կյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ ՌԴ-ից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 ապրանքանիշի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 ապրանքանիշի բենզին։

01 Հունիս, 2026 11:11
Վեր