Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները հեռախոսազրույցում քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։
Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։


