Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Zarkerak - Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Zarkerak Zarkerak - Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ դիմավորման արարողության ժամանակ համաձայն արարողակարգի՝ պաշտպանության նախարարները երթով անցել են պատվո պահակախմբի առջև, հնչել են երկու երկրի օրհներգերը։

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նշել է, որ երկու երկրների միջև ռազմական կապերը շարունակում են զարգանալ, ինչպես նաև այլ ոլորտներում։

Հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, կողմերը մանրամասն քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Այցի ընթացքում պատվիրակությունը այցելել է Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան մշակույթի և հանգստի այգում գտնվող Հերոսների հուշահամալիր և ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդի հուշարձան՝ ծաղկեպսակներ դնելով հուշարձաններին։

01 Հունիս, 2026 16:08
Վեր