Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը Zarkerak - Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Zarkerak Zarkerak - Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը

Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Բելեմի գենդերային գործողությունների ծրագրի շրջանակներում Ռիոյի կոնվենցիաների միջև գենդերազգայուն համադրման խթանումը» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) և գործընկեր կառավարությունների կողմից։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

 

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը կարևորել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը։ Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (CBD COP17) նախագահող երկիր՝ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը կենսաբազմազանության կառավարման գործընթացներում կանանց առաջնորդության և մասնակցության խթանման, գենդերազգայուն քաղաքականությունների առաջմղման, ինչպես նաև կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության և հողերի դեգրադացիայի օրակարգերի միջև առավել մեծ համահունչության ապահովման ուղղությամբ՝ ավելի արդյունավետ, ներառական և կայուն բնապահպանական արդյունքներ ապահովելու նպատակով։

 

08 Հունիս, 2026 08:18
Վեր