ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան Zarkerak - ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

1,5 ամիս առաջ Ֆանտան գյուղում հերթական ջերմոցի բացման արարողության ժամանակ քննարկում էինք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենանք: Բայց, ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և մենք հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ ՀՀ-ից գյուղմթերքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի, և առաջիկայում սա կդառնա իրողություն: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաճի, իհարկե, որակի, որոշակի փաթեթավորման և այլ նորություններ ու նորամուծություններ կլինեն, բայց դա նաև կանխատեսված է մեզ համար, որովհետև պլանավորել էինք նաև գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում, որտեղ ապրանքների տեսակավորման մասին կարող է խոսք լինել:

Առաջիկայում մեզ ակտիվ աշխատանք է սպասում նաև ԵԱՏՄ-ում, և մենք այդ աշխատանքը կկատարենք, բայց միևնույն ժամանակ մենք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացները կուսումնասիրենք:

ԵՄ-ի հետ արդեն ունենք պայմանավորվածություն, որ արագ արձագանք կլինի 50 մլն եվրոյի աջակցության ձևով, և մենք այդ գումարները կօգտագործենք այն դեպքերի համար, երբ կտեսնենք, որ չարդարացված ձևով, այսինքն՝ արտահանման խոչընդոտներ են ստեղծվել:

Բայց, իհարկե, մեր քաղաքականությունը շարունակվելու է անկախ ամեն ինչից: Մեր քաղաքականությունը շարունակվելու է մնալ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը: Մենք շատ երկար համոզում ենք, խնդրում ենք, փորձում ենք աջակցել մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք դիվերսիֆիկացնեն արտահանման շուկաները, և այս ուղղությամբ որոշակի շարժեր կան, որովհետև ԵՄ ուղղությամբ մեր արտահանման ծավալը կրկնապատկվել է, Չինաստանի ուղղությամբ մեր արտահանումները կրկնապատկվել են, Հնդկաստանի ուղղությամբ մոտ 87 տոկոսով աճել է, և սրանք շատ մեծ հնարավորություններ են Հայաստանի համար, այդ թվում՝ գյուղատնտեսության համար, որովհետև մեծ հնարավորություն է գնային նոր սեգմենտ մտնելու և գյուղատնտեսությունն ավելի եկամտաբեր ճյուղ դարձնելու համար»,- ասաց նա:

08 Հունիս, 2026 11:30
Վեր