Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ ՀՀ-ն ունի նոր բանակ: Այս մասին այսօր 2025 թվականի բյուջեի կատարողական նիստի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ընդգծել օտարերկրյա սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը և նաև ՀՀ-ում իրական ռազմարդյունաբերական համալիրի ձևավորումը, որովհետև 2022 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարդյունաբերության ոլորտում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մենք այսօր ունենք ռազմարդյունաբերություն, որը հետաքրքիր զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ:
«Արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, կնքվել են առաջին պայմանագրերը»,- նշեց վարչապետը։ Նա նաև հավելեց, որ իրենք բանակում ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացրել՝ այդ թվում «Պաշտպան հայրենյանց» ծրագիրը, որը նաև բյուջետային մեծ ծրագիր է:


