Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն Zarkerak - Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն
Zarkerak Zarkerak - Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն
Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն

Փետրվարի 7-ից ստացվել է 599 հաղորդում, 349 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. Դատախազություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ի լրումն Գլխավոր դատախազության՝ 2026 թվականի հունիսի 7-ի հրապարակման՝ Դատախազությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:

599 հաղորդումներից՝

  • 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
  • 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
  • Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:
  • Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:
08 Հունիս, 2026 11:00
Վեր