Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը. Հովակիմյան Zarkerak - Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը. Հովակիմյան
Zarkerak Zarkerak - Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը. Հովակիմյան
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը. Հովակիմյան

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը. Հովակիմյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների ԿԸՀ-ն արձանագրում է, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 507 հազար 216 է:

«Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1 մլն 477 հազար 736:

Ընդհանուր ընտրողների թվից հաշված տոկոսային արտահայտություն՝ 58.94:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 2 մլն 605 հազար 100:

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 204 հազար:

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպված կտորնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 474 հազար 41:

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 2368:

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 1 մլն 476 հազար 409:

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 201 123:

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 1 մլն 128 հազար 918:

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17 հազար 97»,- նշել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

08 Հունիս, 2026 12:37
Վեր