Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են Zarkerak - Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են
Zarkerak Zarkerak - Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են
Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են

Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

16 Հունիս, 2026 23:32
Վեր