Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել Zarkerak - Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Zarkerak Zarkerak - Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզում ընթացող «Eurosatory 2026» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ։

Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա համագործակցության համար՝ նպաստելով տեխնոլոգիական առաջընթացին, նորարարական էկոհամակարգերի ձևավորմանը և երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը:

16 Հունիս, 2026 21:05
Վեր