Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին Zarkerak - Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին
Zarkerak Zarkerak - Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին

Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նախագահին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախագահական պալատում կայացած պաշտոնական արարողության շրջանակներում տեղի ունեցած զրույցի ընթացքում Գանայի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, վերահաստատել է Գանայի պատրաստակամությունը՝ ամրապնդելու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները մի շարք ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում առկա ներուժը։

 

ՀՀ դեսպանը, Գանայի նախագահ Ջոն Մահամային փոխանցելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, իր հերթին ընդգծել է Գանայի հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները խորացնելու և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը։

 

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը գրառում է կատարել Գանայի Հանրապետության նախագահական պալատի պատվավոր հյուրերի մատյանում։

16 Հունիս, 2026 20:00
Վեր