Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Zarkerak Zarkerak - Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության տարածքում հունիսի 16-ի և 17-ի կեսօրից հետո, 18-21-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

16 Հունիս, 2026 20:14
Վեր