Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Zarkerak - Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ
Zarkerak Zarkerak - Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ
Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ

Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը: Այս մասին Բելգրադի մերձակայքում գտնվող Բատայնիցայի ռազմական օդանավակայանում սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

2027 թվականի մարտից Սերբիայում կվերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Ծառայության ժամկետը կկազմի 75 օր և պարտադիր կլինի մինչև 30 տարեկան տղամարդկանցհամար։ Վուչիչի խոսքով՝ մինչ այդ անհրաժեշտ է ավարտել բյուրոկրատական ընթացակարգերը։ Պարտադիր զորակոչի վերականգնման համար համապատասխան օրենքը պետք է ընդունի երկրի խորհրդարանը։

Սերբիայի բանակը պրոֆեսիոնալ հիմքի է անցել 2011 թվականի հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել խորհրդարանի՝ պարտադիր զորակոչը կասեցնելու մասին որոշումը։

 

28 Հունիս, 2026 20:20
Վեր