Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում և ակնհայտորեն ձախողվել է. Ազատ Արշակյան Zarkerak - Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում և ակնհայտորեն ձախողվել է. Ազատ Արշակյան
Zarkerak Zarkerak - Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում և ակնհայտորեն ձախողվել է. Ազատ Արշակյան
Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում և ակնհայտորեն ձախողվել է. Ազատ Արշակյան

Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում և ակնհայտորեն ձախողվել է. Ազատ Արշակյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ թվաբանությունն անհասկանալի է, թե հարցումն ինչպես են անցկացրել, կարծում եմ՝ որոշում կա, որ հարկավոր է մանդատները վերցնել, այսինքն՝ նրանք մտնելու են Ազգային ժողով, հիմա այդ բացատրությունները կարևոր չեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե իրենց ընտրողների 40%-ը ցանկանում է՝ չվերցնեն մանդատը, 60%-ն ասում է վերցնել՝ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

Արշակյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի ուժն ակնհայտորեն ձախողվել է. «Նրանք չեն հասել իրենց նպատակին՝ իշխանությունը չեն վերցրել, Հայաստանը չի լուծարվել, չի միացել ռուսական իմպերիայի որևէ ծրագրի, ժողովրդավարությունը չի սահմանափակվել, այդ իմաստով Սամվել Կարապետյանը ձախողվել է, բայց քաղաքակիրթ ձևով պայքարելու հնարավորություն ունեն, ոչ թե իրենց ձևով, իրենց ձև ասելով պետք է հասկանալ ռուսական ձևը: Իրենց ձև նշանակում է քաղաքացիական պատերազմ, կա՛մ պետք է ընտրեն քաղաքական պայքարի ձևը՝ մտնել ԱԺ, կա՛մ պետք է քաղաքացիական պատերազմ սկսեն ու պարտվեն: Փողոցային պայքար անելու համար նրանց հնարավորությունները բավարար չեն, իրենք արդեն գիտեն՝ եթե հնարավոր լիներ հանրահավաքներով, երթերով իշխանափոխություն անել՝ վաղուց արած կլինեին, տեսել ենք, որ չի ստացվում»:

Անդրադառնալով Կարապետյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն՝ Ազատ Արշակյանն ասաց. «Քաղաքականության մեջ գաղտնի ծրագիրն ապստամբությունն է, դավադությունն է, քաղաքացիական պատերազմն է: Իշխանափոխություն կազմակերպելու ռեսուրսներ չունեն, դա իրենց ուժերից վեր է: Առաջիկայում կտեսնենք, որ այդ պատգամավորական ձայներն էլ Սամվել Կարապետյանին հավատարիմ չեն լինելու, նրանք գործելու են իրենց հայեցողությամբ: Ընդդիմադիր ուժերն ինքնուրույն ծրագրեր կազմելու իրավունք չունեն, եթե Կրեմլից հրահանգ գա միավորվել՝ նրանք կմիավորվեն, այդպիսի հրահանգ այսօր չկա: Իրենք չեն որոշողը, դա է նրանց խնդիրը, իրենք կամազուրկ են, նրանց կասեն՝ իրենք կանեն: Ապագա գործունեության վերաբերյալ շրջաբերական չեն ստացել»:

Խոսելով նաև Կարապետյանի այն պարզաբանման մասին, թե պետք է դատարանը իրեն բաց թողնի, որ գնա դեսպանատներում դիմում գրի և հրաժավի քաղաքացիություններից՝ Արշակյանը նշեց. «Դրանք իրենց տատիկի հեքիաթներն են, եթե իրեն պետք է հրաժարվել, թող հրաժարվի, դա ինչ անհեթեթ պատմություն է: Սամվել Կարապետյանն օգնության կարիք է զգում, խորհրդատվության կարիք է զգում, նա կարիքավոր մարդ է: Նա նույնիսկ տնից դուրս գալու իրավունք չունի, ինչպես է իշխանությունը վեցնելու: Պետք է ասել՝ անկարող Սամվել»:

01 Հուլիս, 2026 13:37
Վեր