Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան Zarkerak - Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան
Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան

Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին: Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ Ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ՀՀ-ից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին. «Այս ցուցակները կճշգրտվեն, մինչև որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կտևի, որովհետև անդամ երկրներն այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի, դա որոշակի ժամանակ կտանի: Մենք այսօր էլ ունենք որոշում, որ արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում: Այս որոշումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որ բացվում են՝ մենք կարողանանք օգտվել: Մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորի՝ ինչպես օգտվի մեխանիզմներից: Սա մեր արտահանողների զգալի հատվածի համար նոր ուղղություն է: Պայմանավորվեցինք ԵՄ գործընկերների հետ, որ համատեղ ծրագրեր պետք է անենք, որպեսզի մասավոր հատվածին աջակցենք, որպեսզի նրանք նաև համապատասխան կադրեր պատրաստեն, որոնք տեղյակ կլինեն»:

Վարչապետի խոսքով՝ սա շատ էական և շրջադարձային պահ է. «ԵՄ-ի 450 միլիոնանոց շուկան բարձր գնային սեգմենտի, բարձր ստանդարտների շուկա է: Մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել, սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք համաշխարհային շուկային հասանելիություն ունենալ: Արտահանման պրոբլեմը քաղաքական մակարդակում կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ պրակտիկ մակարդակում կարողանանք լուծել»:

02 Հուլիս, 2026 16:26
Վեր