Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ-ի շահերին. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ-ի շահերին. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ-ի շահերին. Նիկոլ Փաշինյան
Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ-ի շահերին. Նիկոլ Փաշինյան

Երկաթուղիները ՀՀ սեփականությունն են և պետք է ծառայեն ՀՀ-ի շահերին. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հնարավոր չէ վերանայել մոտեցումը, բայց մյուս կողմից՝ այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայկական երկաթուղու» կառավարման հետ կապված զարգացումների վերաբերյալ հարցին։

«Մենք սկսել ենք գործընթացները, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ հատվածի և Երասխի հատվածում երկաթուղու վերականգնմանը, և մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետև մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ինչպես կարող են, այդ թվում՝ մեր գործողությունների պատճառով, միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան և, Հայաստան մտնելով՝ էլի շրջանցել Հայաստանը։ Չի կարող այդպիսի բան լինել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Հայաստանը կվերցնի՞ կառավարումը՝ վերանորոգելու համար, վարչապետն ասաց.

«Եկեք արձանագրենք, որ դա մեր երկաթուղին է։ Դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Մանրամասները չեմ կարող ասել, որովհետև, այդ թվում՝ իրավական կոնսուլտացիաների և աշխատանքային քննարկումների արդյունքում, պետք է այդ հարցերը լուծենք։ Բայց մի բան կարող եմ ասել, որ բոլոր գործընթացներում ՀԿԵ-ն ներգրավված է, իրենք տեղյակ են գործընթացներից, թե ինչ է տեղի ունենում։

Ես կարող եմ վճռականորեն ասել մի բան. երկաթուղիները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության շահերին։ Ուրիշ կերպ չի կարող լինել։ Մենք բոլորս կարող ենք ելնել այս ելակետից»։

02 Հուլիս, 2026 17:53
Վեր